10 տարի կոմայի մեջ գտնվող կինը երեխա է ունեցել իրեն բռնաբարած բժիշկից

Բուժհաստատության աշխատակազմը հայտարարել է, որ մինչև ծննդաբերության օրն իրենք չեն իմացել, որ կինը հղի է

ԱՄՆ-ում տասը տարի կոմայի մեջ գտնվող կինը, որն ունի գլխուղեղի վնասվածք, ծննդաբերել է: Երեխայի հայրն այդ հիվանդանոցում աշխատող բժիշկներից է, որը բռնաբարել է անօգնական կնոջը:

Associated Press-ի հաղորդմամբ ԴՆԹ անալիզը հաստատել է բժշկի հայրությունը: Ներկայում 36-ամյա Նաթան Սաթերլանդը ձերբակալված է: Նա մեղադրվում է հաշմանդամություն ունեցող անձի նկատմամբ սեռական բռնություն կատարելու և դաժան վերաբերմունք ցուցաբերելու մեջ: 

Associated Press-ի հաղորդմամբ` 29-ամյա կինը մշտական խնամքի կարիք ունի: Կոմայի մեջ մնալով` նա կարողանում է շարժել վերջույթները, գլուխը և պարանոցը, արձագանքում է հնչյուններին և ճանաչում ծանոթ մարդկանց:

Հիվանդանոցը, որտեղ կինը հղիացել է և երկու բժիշկ աշխատանքից հեռացվել է: Բուժհաստատության աշխատակազմը հայտարարել է, որ մինչև ծննդաբերության օրն իրենք չեն իմացել, որ կինը հղի է: