Պրահայի դատախազությունը ստացել է Նարեկ Սարգսյանի արտահանձնման մասին Հայաստանի հայցը

Վերջնական որոշումը կկայացնի արդարադատության նախարարը

Պրահայի դատախազությունը ստացել է ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու արտահանձնման մասին Հայաստանի գլխավոր դատախազության հայցը,- հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«Կարող եմ հաստատել, որ Պրահայի քաղաքային դատախազությունը պարոն Նարեկ Սարգսյանի արտահանձնման պաշտոնական հայց է ստացել Հայաստանի գլխավոր դատախազությունից։ Այժմ նախատեսվում է համապատասխան փաստաթղթերի ուսումնասիրություն։ Միայն դրանից հետո կարվի առաջարկություն՝ արտահանձնման թույլատրելիության կամ անթույլատրելիության մասին»,- ասել է Պրահայի դատախաղության ներկայացուցիչը։

Չեխական օրենսդրության համաձայն, օտարերկրյա քաղաքացիների արտահանձնման հնարավորության վերջնական որոշումը կայացնում է արդարադատության նախարարը։

Հիշեցնենք, որ Նարեկ Սարգսյանին 2018թ․ դեկտեմբերիին կալանավորել էին Պրահայում։ Նա մեղադրվում է թմրանյութեր վաճառելու եւ անօրինական զենք պահելու մեջ։