Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը բրիֆինգում հայտնել է․
«Հակառակորդը գրեթե կորցրել է Ուկրաինայի տարածքում ամենուր հարձակվելու կարողությունը և միայն մարտավարական գործողություններ է իրականացնում, կուտակում ռեզերվներ, որոնք ենթարկվում են մեր հրթիռային ուժերի, հրետանու և ավիացիայի հարձակումներին։ Այսօր ես ձեզ կներկայացնեմ թշնամու կորուստը փոքր-ինչ անսովոր կերպով։ Մենք դրանք չափելու ենք ոչ թե ստորաբաժանումների քանակով, այլ կազմակերպչական ու կադրային կառույցներով։
Այսպիսով, ռուս-ուկրաինական պատերազմի ակտիվ փուլի 26-րդ օրը մեր զորքերը ոչնչացրել են տանկային 11 գումարտակ, զրահատեխնիկայի 34 գումարտակ, հրթիռային համակարգերի 5 դիվիզիոն, հրետանու 17 դիվիզիոն, գրեթե 5 ավիագունդ և ուղղաթիռների 5 գունդ։ Սա կազմում է երեք հարվածային բանակ՝ որպես օպերատիվ-ռազմավարական կազմավորումներ, և ևս մեկ օդային բանակ։
Այսինքն՝ մենք ոչնչացրել ենք Ռուսաստանի Դաշնության 10 բանակներից 4-ը։
0Comments