Ռուսական ավիացիան գործնականում գոյություն չունի․ Արեստովիչ

Մանրամասներ

1

Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը նշում է, որ այժմ «ռազմաճակատը գործնականում սառել է»։ Այս մասին նա ասել է իր Telegram ալիքում հրապարակված տեսաուղերձում։

«Ճակատը գործնականում սառել է, քանի որ կողմերը՝ և՛ մերը, և՛ Ռուսաստանինը, բավարար ուժ չունեն իրավիճակն այս կամ այն ​​ուղղությամբ շրջելու համար»,- ասել է Արեստովիչը։

Նա հավելել է, որ կողմերը մարտավարական գործողություններ են իրականացնում, հարվածներ հասցնում միմյանց։

«Բայց մենք այս հարվածներն ավելի լավ ենք հասցնում»,- ասել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդականը։

Նա նշել է, որ քաղաքների վրա գործնականում հրթիռային հարձակումներ չկան․ «Ռուսական ավիացիան գործնականում գոյություն չունի»։