Մինչեւ հունվարի 31-ը աջ ղեկով մեքենաները պետք է դուրս բերել «Բագրատաշենի» անցակետից

ԱԱԾ-ի կոչը

ԱԱԾ-ն կոչ է անում աջ ղեկով մեքենաների տերերին մինչեւ հունվարի 31-ը դուրս բերել իրենց մեքենաները ՀՀ պետական սահմանի «Բագրատաշեն»  անցակետի տարածքից:

Կոչում ասվում է.

«Հարգելի քաղաքացիներ

ՀՀ պետական սահմանի «Բագրատաշեն»  անցման կետում կայանված տրանսպորտային միջոցները  (հիմնականում աջ ղեկ) խոչընդոտում են մաքսակետի բնականոն գործունեությունը, ստեղծում ավելորդ դժվարություններ:

Կոչ ենք անում տրանսպորտային միջոցների սեփականատերերին 7-օրյա ժամկետում՝ մինչև հունվարի 31-ը, անցման կետի տարածքից դուրս բերել դրանք՝ այլապես կենթարկվեն վարչական պատասխանատվության»: