Արմեն Սարգսյանը շնորհավորել է Հենրիխ Մխիթարյանին ծննդյան կապակցությամբ և հետաքրքրվել նրա ապաքինման ընթացքով

ՀՀ նախագահը հեռախոսազրույց է ունեցել ֆուտբոլիստի հետ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի եւ Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ եւ շնորհավորել ծննդյան 30-ամյակի առթիվ: Նախագահ Սարգսյանը Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագին մաղթել է քաջառողջություն եւ հաջողություններ:

ՀՀ նախագահի ֆեյսբուքյան էջի փոխանցմամբ, Արմեն Սարգսյանը հետաքրքրվել է նաեւ Մխիթարյանի ապաքինման ընթացքով, հույս հայտնել, որ նա շատ շուտով կվերադառնա խաղադաշտ եւ վերստին ուրախություն կպարգեւի ֆուտբոլասերներին: Որպես Լոնդոնի «Արսենալ»-ի երկար տարիների երկրպագու` նախագահ Սարգսյանը հույս է հայտնել, որ առաջիկայում հնարավորություն կունենա ներկա գտնվել Հենրիխ Մխիթարյանի մասնակցությամբ խաղերից մեկին: