Մենք էլ ենք տարակուսած. դա մեզ հայտնի չի եղել. մեղավորները կպատժվեն․ Գլխավոր դատախազը Հովիկ Աբրահամյանի՝ Մոնումենտի տան վաճառքի մասին

Մանրամասներ
ա

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը լրագրողների հարցին ի պատասխան անդրադարձավ ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ Մոնումենտում գտնվող առանձնատան վաճառքի գործարքին։

Լրագրողի հարցին, թե հանրությունը տարակուսած է, թե ինչպես ստացվեց, որ Հովիկ Աբրահամյանի կալանքի տակ գտնվող   5 մլն դոլարանոց տունը հանվեց կալանքից և վաճառվեց, Արթուր Դավթյանը պատասխանեց․«Առայժմ մենք էլ ենք տարակուսած, որովհետև դա մեզ հայտնի չի եղել և մենք հիմա ձեռնարկում ենք անհրաժեշտ բոլոր միջոցները, որպեսզի դրա բոլոր հանգամանքները պարզենք, իսկ մեղավորները դրա համար կենթարկվեն պատասխանատվության»։

Դիտարկմանը, թե Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչն է մեղավոր,Արթուր Դավթյանն ասաց․« Դատարանն է այդպես որոշել , դատական ակտը մեր կողմից բողոքարկվել է  և առանց բողոքարկման արդյուքններին սպասելու է գործարքը կայացել»։