Մեծ Բրիտանիայի Էսսեքս կոմսությունում 12 հոգուց բաղկացած խմբավորման խաբեբաները 30 մարդուց ավելի քան 400 հազար ֆունտ ստեռլինգ են շորթել:
Ոստիկանությանը հաջողվել է նրանց բացահայտել սոցցանցերում տեղադրած լուսանկարների շնորհիվ, որոնցում նրանք պարծենում էին իրենց վարած ճոխ կյանքով,-գրում է Essex Live-ը:
Խաբեբաներն իրենց զոհերին համոզել են ալմաստի բիզնեսի մեջ ներդրումներ անել՝ այդ նպատակով թռուցիկներ և վեբ կայք ստեղծելով:
Ոստիկանությունը այս խմբավորման անդամների դեմ հետաքննություն էր սկսել դեռ 2015թ.-ին: Խմբավորման վերջին 5 անդամներին հաջողվեց հայտնաբերվել և ձերբակալվել միայն այժմ:
Էսսեքսում և Քենթում ծանր հանցագործությունների դեմ պայքարի վարչության գլխավոր քննիչ Լի Մորտոնը գործը բարդ է անվանել և շնորհակալություն հայտնել իր թիմին հետաքննությանն աջակցելու համար:
0Comments