Չինաստանը հրաժարվել է ավիապահեստամասեր մատակարարել ռուսական ավիաընկերություններին

Մանրամասներ
ա

Չինաստանը հրաժարվել է ավիապահեստամասեր մատակարարել ռուսական ավիաընկերություններին։ Այս մասին հայտարարել է Ռոսավիացիայի՝ օդանավերի պիտանիության բաժնի ղեկավար Վալերի Կուդինովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։Նրա խոսքով՝ Ռուսաստանը նախատեսում է ավիապահեստամասերի մատակարարման ուղիներ փնտրել Թուրքիայում, Հնդկաստանում եւ այլ երկրներում։

«Մենք հանձնարարել ենք, որպեսզի ավիաընկերությանը որոշի՝ որտեղից ձեռք բերի այդ պահեստամասերը։ Նման տեղեկություն է ստացվել, որ դիմել են, օրինակ, Չինաստանին, իսկ չինացիները մերժել են։ Մենք հնարավորություններ կփնտրենք այլ երկրների միջոցով։ Միգուցե մեր գործընկերների միջոցով՝ թուրքերի, գուցե՝ Հնդկաստանի միջոցով»,- նշել է Կուդինովը:

Փետրվարի 26-ին Եվրամիությունը պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի նկատմամբ։