Մենք պատասխանատվություն ենք կրում այն բանի համար, որ հակամարտությունը չտարածվի Ուկրաինայի սահմաններից դուրս. ՆԱՏՕ

Մանրամասներ
ա

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը հայտարարաել է, թե «վստահություն ներշնչող հաղորդագրություններ կան այն մասին, որ Ռուսաստանը թիրախավորում է Ուկրաինայի խաղաղ բնակիչներին, եւ կոչ է արել Մոսկվային վերջ դնել հակամարտությանը՝ միաժամանակ խոստանալով թույլ չտալ դրա տարածումը», հաղորդում է AP-ն:

«Մենք պատասխանատվություն ենք կրում այն բանի համար, որ հակամարտությունը չտարածվի Ուկրաինայի սահմաններից դուրս։ ՆԱՏՕ-ն ամրապնդում է իր պաշտպանունակությունը, որպեսզի երաշխավորի, որ Ռուսաստանին եւ Ուկրաինային մոտ տեղակայված անդամները հաջորդը չեն դառնա Մոսկվայի թիրախների ցուցակում»,- ասել է նա: «Մեզ անհրաժեշտ են իրական մարդասիրական միջանցքներ, որոնք լիովին պահպանվում են»,- նշել է նա: