Մխիթարյանը նշում է ծննդյան տարեդարձը

Ֆուտբոլիստը դարձավ 30 տարեկան

Հենրիխ Մխիթարյանն այսօր` հունվարի 21-ին, նշում է իր ծննդյան 30-րդ տարեդարձը: Այս կապակցությամբ  Լոնդոնի «Արսենալի» մամուլի քարտուղարությունը շնորհավորել է Հայաստանի ազգային հավաքականի ավագ ին.

«Ծնունդդ շնորհավոր, Միկի:

Մխիթարյանն այսօր դառնում է 30 տարեկան. հուսով ենք լավ ծնունդ կանցկացնես: 

Անհամբերությամբ ենք սպասում շուտով քեզ տեսնել խաղադաշտում»,- ասվում է «զինագործների» տարածած հաղորդագրության մեջ: