Ադրբեջանին ես պետք էի ներքին օգտագործման համար. Լապշին

Բլոգերն արդեն 4-րդ անգամն է Հայաստանում, այս անգամ այստեղ է եկել որպես զբոսաշրջիկ

Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացիություն ունեցող բլոգեր Ալեքսանդր Լապշինը Հայաստան ժամանելու հաջորդ օրը արցազրույց է տվել Հանրայինի «Լուրեր» հաղորդաշարին: Լապշինը հայտնել է, որ արդեն 4-րդ անգամն է Հայաստանում, այս անգամ այստեղ է եկել որպես զբոսաշրջիկ և երկրում տեղի ունեցած փոփոխություններին ծանոթանալու համար 1,5 ամիս ունի:

Հարցազրույցի ընթացքում նա խոսել է Բաքվի բանտում ենթարկված կտտանքների, բռնությունների շղթայի, արցախյան հիմնախնդրի կարգավորման՝ ադրբեջանական ու բլոգերային պատկերացումների մասին:

«Կարծում եմ, որ Ադրբեջանին ես պետք էի ներքին օգտագործման համար, ադրբեջանական համեմատաբար անկիրթ շերտի համար: Նրանք ուզում էին ցույց տալ, որ Իլհամ Ալիևի ռեժիմը, որն, առաջին հերթին հայտնի է բռնապետությամբ իր իսկ ժողովրդի հանդեպ, դեռ ինչ-որ բանի ունակ է», - ասել է նա:

Հիշեցնենք, որ Ալեքսանդր Լապշինն Արցախ այցելելու համար հայտնվել էր ադրբեջանական բանտում և ավելի ուշ ազատ արձակվել: