Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պատրաստ է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ուղիղ երկխոսության: Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտարարել է Գերմանիայում Ուկրաինայի դեսպան Անդրեյ Մելնիկը:
Դիվանագետի խոսքով՝ Զելենսկին «նաև պատրաստ է ուղիղ բանակցություններ վարել նախագահ Պուտինի հետ ցանկացած պահի», սակայն Մոսկվան «մերժում է» Կիևի մեկնած ձեռքը։
Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «ՌԻԱ Նովոստի»-ին ասել էր, որ Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի նախագահների հանդիպման համար նախապատրաստություն չի արվում, կա միայն Ուկրաինային սպառազինություն մղելը և Կիևի կողմից մինսկյան համաձայնությունները չկատարելը:
0Comments