Ղազախստանում խաղաղապահների կողմից իրականացված օպերացիան եղել է լեգիտիմ. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

Մանրամասներ

ա

Ղազախստանում ՀԱՊԿ հավաքական ուժերի խաղաղապահների իրականացրած օպերացիան լիովին լեգիտիմ է եղել։ Այս մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական Միրոսլավ Յենչայի հետ տեսազրույցի ժամանակ։

«ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասն ընդգծել է, որ խաղաղապահների իրականացրած օպերացիան լիովին լեգիտիմ է։ Այն սկսվել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի դիմումի և Հավաքական անվտանգության պայմանագրի 2-րդ և 4-րդ հոդվածների հիման վրա»,-ասել է նա։

Նա հավելել է, որ Ղազախստանում բոլոր գործողություններն իրականացվել են ՀԱՊԿ խաղաղապահ համաձայնագրի դրույթներին համապատասխան, որը գրանցված է ՄԱԿ-ի քարտուղարությունում։