Ավելի ու ավելի քիչ ժամանակ է մնում, մեզ առաջընթաց է հարկավոր. Գերմանիայի ԱԳ նախարար

Մանրամասներ

ա

Իրանական միջուկային ծրագրի շուրջ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը (ԳՀՀԾ) փրկելու համար ավելի ու ավելի քիչ ժամանակ Է մնում, մեզ առաջընթաց Է հարկավոր բանակցություններում: Այդ մասին, հայտարարել Է Գերմանիայի ԱԳ նախարարության ղեկավար Աննալենա Բերբոքը:

«Մեզ առաջընթաց Է հարկավոր բանակցություններում, որովհետեւ այդ պայմանավորվածությունը (ԳՀՀԾ) փրկելու համար ավելի ու ավելի քիչ ժամանակ Է մնում»,-ասել Է նա՝ ամփոփելով ՌԴ ԱԳ նախարարության ղեկավար Սերգեյ Լավրովի հետ կայացած բանակցությունների արդյունքները: 2015 թվականին «վեցյակը (Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Չինաստան, Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանիսա) եւ Իրանը հայտարարել են Գործողությունների համատեղ համափարփակ ծրագրի (ԳՀՀԾ) ձեռքբերման մասին:

Համաձայնագիրը ենթադրում Էր պատժամիջոցների վերացում՝ Իրանի միջուկային ծրագրի սահմանափակման փոխարեն: Գործարքը նախնական տեսքով երեք տարվա կյանք Էլ չունեցավ. 2018 թվականի մայիսին այն ժամանակ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը որոշում ընդունեց միակողմանի կարգով դրանից դուրս գալու եւ Թեհրանի նկատմամբ խիստ պատժամիջոցները վերականգնելու մասին:

Դրան ի պատասխան Իրանը 2019 թվականին հայտարարեց համաձայնագրի շրջանակներում իր պարտավորությունների փուլային կրճատման մասին՝ հրաժարվելով միջուկային հետազոտությունների, ցենտրիֆուգների եւ ուրանի հարստացման մակարդակի սահմանափակումներից, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: