Դահուկային սպորտի միջազգային ֆեդերացիան ՀԱՕԿ-ին տեղեկացրել է Պեկինի ձմեռային օլիմպիական խաղերին Հայաստանի չորս մարզիկների մասնակցության մասին:
Համապատասխան միավորների շնորհիվ տեղ է հատկացվել դահուկավազորդներ Միքայել Միքայելյանին, Կատյա Գալստյանին, Անգելինա Մուրադյանին և լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանին, հաղորդում է ՀԱՕԿ լրատվականը:
Հիշեցնենք, որ օլիմպիական ուղեգիր ունի նաև Հայաստանի Թինա Կարապետյան - Սիմոն Սենեկալ գեղասահքի պարային զույգը:
2022թ․ ձմեռային Օլիմպիական խաղերը կանցկացվեն փետրվարի 4-20-ը։
0Comments