Brexit-ը մինչեւ 2020թ․ հետաձգելու հնարավորությունը

ԵՄ-ն տարբերակներ է փնտրում

Եվրոպական միության պաշտոնյաները ուսումնասիրում են Brexit-ը մինչեւ 2020թ․ հետաձգելու հնարավորությունը այն բանից հետո, երբ Գերմանիան եւ Ֆրանսիան հայտարարեցին ԵՄ-ից Բրիտանիայի դուրս գալու բանակցությունները հետաձգելու իրենց պատրաստակամության մասին, քանի որ երկրում քաղաքական ճգնաժամ է ստեղծվել՝ հայտնում է The Times թերթը:

Նախկինում ծրագրվում էր, որ Brexit-ը կարող է մարտի 29-ից հետաձգվել մինչեւ հունիսի վերջը, սակայն այժմ, թերթի աղբյուրների համաձայն, ԵՄ պաշտոնատար անձինք ուսումնասիրում են մինչեւ հաջորդ տարի հարցի հետաձգման օրինական ճանապարհները: