Հայաստանում լրատվամիջոցների վրա ճնշումները կաճեն, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ԶԼՄ-ների պաշտպանության ծրագրի ղեկավար Աղասի Էնոքյանը:
Փորձագետը կարծում է, որ դա պայմանավորված է հանգամանքով, որ իշխանությունը մշտապես փորձում է ընդլայնել իր տարածքը.
«Որպես ընդդիմադիր, Նիկոլ Փաշինյանը խոսում էր ինստիտուցիոնալ ընդդիմության անհրաժեշտության մասին, բայց հիմա, իշխանության գալով, ամեն ինչ արեց, որպեսզի դա տեղի չունենա: Ինչպես ընդդիմությունը, լրատվամիջոցները եւս խոչընդոտ են իշխանության ընդլայնման ճանապարհին: Հայտարարություններն առ այն, որ մեդիադաշտում սեփականության վերաբաշխում չի լինելու, հնչում է որպես բարի կամքի ժեստ, թեեւ նման գործողությունն անօրինական է ի սկզբանե»:
Աղասի Ենոքյանը հիշեցնում է, որ իշխանությունն ընդհանրապես չպետք է գնահատի հասարակության մեջ խոսքի ազատության մակարդակը.
«Դրա համար կան հասարակական կազմակերպություններ, որոնց մի մասը, ցավոք, այսօր քաղաքականացված են: Մեր նախաձեռնությունը ստեղծվել է հենց մեդիայի ազատության մակարդակի գնահատման համար: Նոր խորհրդարանի ձեւավորումը հանգեցրել է լրատվամիջոցների առավել քաղաքականացմանը, քանի որ դրանցից ոմանք իրենց ներկայացուցիչներն ունեն Ազգային Ժողովում»,-եզրակացրել է փորձագետը:
0Comments