ՔՊ-ական Հովիկ Աղազարյանի հայրենի գյուղում իշխող կուսակցությունը պարտվել է

Մանրամասներ

ա

Արարատի խոշորացված համայնքի Սուրենավան գյուղում ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքներով ՔՊ-ն պարտվել է: Այս մասին հայտնում է Հրապարակը:

«Հզոր համայնք» կուսակցությունը, որի ավագանու ցուցակում էր նաեւ Սուրենավանի գործող համայնքապետ Կարո Կարապետյանը 60-ից ավել ձայներով առաջատարն է:

«Հզոր համայնք»՝ 442 ձայն,

ՔՊ-ի օգտին՝ 380,

Ֆիրդուս Զաքարյանի «Կայունություն» կուսակցության՝ 25,

«Հանուն Հանրապետության»՝ 50 ընտրող,

Անվավեր՝ 15 քվեաթերթիկ:

Սուրենավանը ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանի հայրենի գյուղն է, ընտրատարածքային հանձնաժողովն էլ ղեկավարում էր Աղազարյանի ավագ որդին: