Վրաստանի նախկին նախագահ Միխեյիլ Սահակաշվիլին հայրենիքում ստանում է անհրաժեշտ օգնություն և արտասահման տեղափոխվելու կարիք չունի: Այս մասին հայտարարել է Վրաստանի առողջապահության նախարար Եկատերինա Տիկարաձեն:
«Չեմ կարծում, որ վրացի բժիշկները չունենան բավարար կոմպետենցիաներ պացիենտին ապահովելու ամեն անհրաժեշտ օգնությամբ: Ելնելով դրանից, մենք որևէ խորհրդատվություն չենք իրականացրել նրան արտերկիր տեղափոխելու և դրսում բուժումը շարունակելու ուղղությամբ»,- Rustavi 2-ին տված հարցազրույցում ասել է Տիկարաձեն:
Լրագրողի հարցին, թե երբ են Սահակաշվիլիին դուրս գրելու Գորիի ռազմական հոսպիտալից և տեղափոխելու հիվանդանոց, նա պատասխանել է, որ ամեն բան կախված է նախկին նախագահի առողջության վերականգնման գործընթացից: «Այս փուլում դուրսգրում նախատեսված չէ»,- հավելել է նախարարը:
0Comments