Քիչ առաջ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում՝ դատավոր Արթուր Մկրտչյանի նախագահությամբ վերսկսվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցի քննությունը։
Նշենք, որ երկրորդ նախագահի պաշտպանները միջնորդություն են ներկայացրել՝ Քոչարյանի նկատմամբ ընտրված կալանավորումն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու վերաբերյալ, իսկ ՀՔԾ–ն միջնորդել է ևս երկու ամիս ժամանակով երկարաձգել Քոչարյանի կալանքի ժամկետը։
Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է ՀՀ սահմանադրական կարգը տապալելու համար:
0Comments