Թուրքական հետախուզությունը 2020 թվականին գրեթե կես միլիարդ լիրա է ծախսել գաղտնի գործողությունների վրա

Մանրամասներ

ա

Թուրքիայի ազգային հետախուզությունը (MIT) 495.4 մլն թուրքական լիրա է ծախսել, ինչը որակվել է որպես «գաղտնի ծառայությունների ծախս», փոխանցել է Nordic Monitor-ը:

Հաշվիչ պալատի՝ 2021 թվականի օգոստոսի հաշվետվության համաձայն, որի պատճենը հայտնվել է Nordic Monitor-ի տրամադրության տակ, MIT-ը 495.4 մլն թուրքական լիրա է ծախսել, ինչը որակվել է որպես «գաղտնի ծառայությունների ծախս»: Ավելին, դրան պատկանող ակտիվներն աճել են մինչեւ 32.7 միլիարդ լիրա՝ նախորդ տարվա համեմատ 92 տոկոսով ավելի։

2018 թվականին MIT-ն ուներ ընդամենը 3.8 միլիարդ լիրա ակտիվներ, սակայն երկու տարվա ընթացքում գործակալությունը վերածվել է հարուստ կազմակերպության՝ կարողությունը հասցնելով 32.7 միլիարդ լիրայի։

Գործակալություն լցված գումարները եւս մեկ ցուցիչ են այն բանի, որ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարությունն ավելի ու ավելի է ապավինում գաղտնի ծառայությանը՝ հակառակորդներին վախեցնելու եւ արտերկրում գաղտնի գործողություններ իրականացնելու համար:

Զեկույցից երեւում է նաեւ, որ 2020 թվականին գործակալությունը 1.3 միլիարդ լիրա է ծախսել օպերատիվ աշխատողների վրա, ինչպես նաեւ 756.1 միլիոն լիրա է ծախսել մի հոդվածի վրա, որը բնութագրվել է որպես «չպարզված»: