Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հերթական նախազգուշացումն է ուղղել Իրանին՝ խորհուրդ տալով արագ հեռանալ Սիրիայից, գրում է The Jerusalem Post-ը
«Ասում եմ ձեզ՝ արագ հեռացե՛ք Սիրիայից, մենք հարձակվելիս կանգ չենք առնի»,-ասել է վարչապետը, որը պարբերաբար խոսում է Սիրիայում Իրանի ռազմական ներկայությունից՝ հայտարարելով, որ թույլ չի տա հարևան պետությունում Իրանի դիրքերի ամրապնդում:
Իր խոսքում Նեթանյահուն ծաղրել է իրանցի պաշտոնյային, որը հերքել էր Սիրիայում իրանցի զինծառայողների ներկայությունը՝ նշելով, որ Իրանը միայն խորհուրդներով է օգնում Սիրիայի ղեկավարությանը:
«Նրանք միշտ ստում են»,-ասել է Իսրայելի վարչապետը:
«Արագ հեռացի՛ր Սիրիայից, մենք հարձակվելիս կանգ չենք առնի». Նեթանյահուն սպառնացել է Իրանին
Իսրայելի վարչապետի հերթական նախազգուշացումը
0Comments