ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Էրիկա Օլսոնի երեւանյան [Պետդեպ, 1] ակտիվության ֆոնին, 3+3 ձեւաչափին միանալու նոյեմբեր 3-ի իր հայտարարությամբ Ռուսաստանը «Ռուբիկոն է անցնում» [Զախարովա, 2]: Նույն Ռուբիկոնն է անցնում նաեւ հոկտեմբեր 30-ին «ռուսական ներկայության թիվ 1 ակտորի» ուսադիրներով օժտված Նիկոլ Փաշինյանը [Կոպիրկին, 3]: Ինչպե՞ս է դա հնարավոր: Չէ որ Հայաստանը 3+3-ի կողմ պաշտոնապես դեռ չի արտահայտվել
Էրիկա Օլսոնի հետ հանդիպմանը «սահմանազատումը» հիշատակելով [Sputnik, 4], Փաշինյանը արդեն գտնվում է ԱՄՆ-ին դեմ-հանդիման:
Բանն այն է, որ խորհրդային սահմաններով դելիմիտացիան նշանակում է Մոսկվայի/Կարսի պայմանագրերի վերահաստատում, առավել՝ Նախիջեւան պրոտեկտորատի ճանաչումը «Ադրբեջանի» սուվերեն տարածք, ինչը չկար այդ պայմանագրերում: Առավել՝ Արցախի օտարումը, ինչը նույնպես չկար պայմանագրերի հրապարակված տեքստերում: Հենց այս վիճակն էր 2020 թվականի 44-օրյա պատերազմի նպատակը:
Այլ կերպ ասած՝ այսօրինակ սահմանազատմամբ Փաշինյանը վճռական քայլ է կատարում դեպի 3+3 եւ Հարավային Կովկասի ռուս-թուրքական աննախադեպ կոնսոլիդացիա: Դա արվում է առանց ժողովրդի համար առավել քան էական մանրամասների բացահայտման, նկատի ունենալով կատարված փաստի առաջ կանգնեցնելու հեռանկարը:
Հետագա ընթացքը այլեւս կարող է չենթարկվել հայկական պետության կամքին եւ 1915-ը գերազացող աղետով ավարտվել:
ՊԱՎԵԼ ԴԱԼԼԱՔՅԱՆ, Ezerk.am
Ավելին՝ սկզբնաղբյուրում
0Comments