Ռուսաստանի հետ ռազմական բախման դեպքում Ուկրաինան անխուսափելիորեն կջախջախվի։ Այս մասին հայտարարել է ԱՊՀ երկրների ինստիտուտի ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեեւը։
«Եթե սկսվի լայնամասշտաբ կոնֆլիկտ, ապա ես, որպես ռազմական փորձագետ, կարող եմ միակ կանխատեսումն անել։ Ուկրաինական զինված ուժերը կջախջախվեն եւ Ուկրաինան կկորցնի իր տարածքի մի մասը»,- «Украина.ru»-ի փոխանցմամբ՝ ասել է Եվսեեւը։
Եթե Կիեւն անդամակցի ՆԱՏՕ-ին, ապա ուժերի հավասարակշռությունը պահպանելու համար՝ Ռուսաստանը կսկսի դիտարկել տարբեր սցենարներ։ Իսկ եթե Կիեւը հատի «կարմիր գիծը», ապա այդ ժամանակ կարող է սկսվել կոնֆլիկտ։ Այս ամենով հանդերձ, ըստ Եվսեեւի, Մոսկվան հետաքրքրված չէ իրադարձությունների նման զարգացմամբ, քանի որ նրա համար շատ ավելի կարեւոր է, որ պահպանվի կայունություն, քան որ սկսվեն ռազմական գործողություններ։
0Comments