Վրաստանում կիրակի տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների (սակրեբուլո) ընտրությունների արդյունքներով՝ 11 քաղաքում առաջատարը «Միասնական ազգային շարժում» խոշորագույն ընդդիմադիր կուսակցությունն է: Այս մասին հայտնում է Новости-Грузия-ն՝ վկայակոչելով երկրի ԿՀԸ տվյալները:
Նախնական արդյունքների համաձայն, որոնք հրապարակվել են քվեաթերթիկների 40 տոկոսի մշակումից հետո, «Միասնական ազգային շարժումն» առաջին տեղ է դուրս եկել Բաթում, Զուգդիդ, Ծալենջիխա, Ծխալտուբո, Դմանիս, Գարդաբան, Ռուսթավ, Թելավ, Խուլո, Սենակ և Ախմետա քաղաքներում: Մյուս 53 շրջանում առաջատարն է «Վրացական երազանք» իշխող կուսակցությունը:
ԿԸՀ-ն հայտնում է, որ քաղաքապետի ընտրությունների երկրորդ փուլ է անցկացվելու առնվազն 20 քաղաքում: Ներկա պահին հայտնի տվյալների համաձայն՝ կրկնակի քվեարկություն է նշանակվելու 5 խոշոր քաղաքում՝ Թբիլիսի, Ռուսթավ, Բաթում, Զուգդիդ և Քութայիս:
Պայքարը շարունակվելու է իշխող և խոշորագույն ընդդիմադիր կուսակցությունների միջև:
Քաղաքապետի ընտրություններում հաղթելու համար թեկնածուն պետք է ստանա ձայների 50 տոկոսը: Ներկա պահին մայրաքաղաքում ձայների 45,5 տոկոսը ստացել է գործող քաղաքագլուխ Կախա Կալաձեն, 34,13 տոկոսը՝ ընդդիմադիր Նիկա Մելիան:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 2-ին Վրաստանում ՏԻՄ ընտրություններ են անցկացվել: Քաղաքացիներն ընտրում են շրջանային և քաղաքային խորհուրդների պատգամավորներին, ինչպես նաև 64 քաղաքապետի:
0Comments