Ցուցարարները բացեցին դեպի օդանավակայան տանող ճանապարհը

Եթե երկուշաբթի դատարանը մեր դեմ որոշում կայացնի, նորից կփակենք ճանապարհը

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու դեմ պայքարողները քիչ առաջ բացեցին դեպի օդանավակայան տանող ճանապարհը: 

«Այսօր բացում ենք ճանապարհը, բայց երկուշաբթի օրը բոլորս մեկ մարդու նման հավաքվում ենք դատարանի դիմաց: Եթե երկուշաբթի դատարանը մեր դեմ որոշում կայացնի, նորից կփակենք ճանապարհը»,- ասաց ակցիայի մասնակիցներից Ջիվան Աբրահամյանը:

Հիշեցնենք, որ բողոքի ակցիան մեկնարկել էր առավոտյան՝ 10:00-ին: Ակցիայի մասնակիցները ավտոերթից հետո փակել էին դեպի օդանավակայան տանող ճանապարհը՝ թույլ չտալով, որպեսզի որևէ մեկն անցնի այդտեղով: