Լարված իրավիճակ Երևան-Երասխ ճանապարհին. VIDEO

Մանրամասներ

ա

Արարատի մարզի խաղողագործներն այսօր՝ սեպտեմբերի 9-ին, կրկին փակել են Երևան-Մեղրի միջպետական ճանապարհը։

Խաղողագործները պահանջում են, որ մթերող ընկերությունները բերքն ընդունեն ողջ ծավալով՝ մեկ կգ դիմաց վճարելով 150 դրամ՝ ներկա 120-130 դրամի փոխարեն։

Արարատացիները ճանապարհը փակել են Երևան-Երասխ ճանապարհի դեպի Տափերական գյուղ տանող հատվածում:

Ոստիկանները երկար ժամանակ բանակցություններ էին վարում բողոքի ակցիայի մասնակիցների հետ, որպեսզի ճանապարհը բացեն, սակայն գյուղացիները հրաժարվում էին: Ի վերջո, ոստիկանները բռնի ուժով բացեցին միջպետական ճանապարհը: