ՀՔԾ-ն Քոչարյանի կալանքը ևս 2 ամսով երկարաձգելու միջնորդություն է ներկայացրել

Ասել է ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինե Օհանջանյանը

Հատուկ քննչական ծառայությունը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը ևս երկու ամսով երկարաձգելու միջնորդություն է ներկայացրել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինե Օհանջանյանը:

«ՀՔԾ-ն Ռոբերտ Քոչարյանի կալանքը ևս երկու ամսով երկարաձգելու միջնորդություն է ներկայացրել»,- ասաց նա: