Ռուսաստանի Պետական Դումայի Սոչիի ընտրական շրջանից ընտրված պատգամավոր, Դումայի ԱՊՀ երկրների հետ հարաբերությունների հարցերով կոմիտեի նախագահի առաջին տեղակալ, ԱՊՀ երկրների ինստիտուտի ղեկավար Կոնստանտին Զատուլինը ողջույնի նամակ է հղել «ПроАрцах» ֆորումի մասնակիցներին․
«Ֆորումի հարգելի մասնակիցներ, շնորհավորում եմ ձեզ եւ Արցախի Հանրապետությանը, որ չնայած բոլոր խոչընդոտներին, այսօր հավաքվել եք միասին։ Եթե հիշում եք, ես պատիվ եմ ունեցել իմ հայացքները շարադրելու ձեր Ֆորումի ժամանակ՝ Արցախի անկախության վերաբերյալ՝ մի քանի տարի առաջ։
Կարծում եմ, որ անցյալ տարվա պատերազմը Արցախում չպետք է տեղի ունենար, եւ ռուս եւ հայ ժողովուրդները շատ բան կորցրեցին այդ արյունալի բախման հետեւանքով։ Իհարկե, ոչ հավասարաչափ, սակայն Ստեփանակերտում եւ Երեւանում, եւ ամբողջ աշխարհում էլ պետք է իմանան, որ անհանգստացած Ռուսաստանը թույլ չի տա, որ անպատիժ ստորացնեն հայ ժողովրդին իր պատմական հողում։ Դրա երաշխիքը Արցախում ռուս խաղաղապահների ներկայությունն է։
Խորապես ափսոսում եմ, որ չեմ կարող այս անգամ մասնակցել ձեր Ֆորումին, քանի որ ընտրական արշավն իմ Սոչիի շրջանում առավել պատասխանատու փուլ է թեւակոխել։ Սակայն մտքերս ձեր հետ են։ Հույս ունեմ, ընտրություններից հետո առաջին արտասահմանյան ուղեւորությունս կատարել Հայաստան եւ ԼՂ»։
0Comments