Տասնյակ հազարավոր արգենտինացիներ դուրս են եկել Բուենոս Այրեսի փողոցներ ու ջահերով երթ կազմակերպել ընդդեմ երկրի նախագահ Մաուրիսիո Մակրիի խիստ տնտեսման ծրագրի ու կտրուկ գնաճի:
Ինչպես նշում է Reuters-ը, երկրում թանկացել են հանրային ծառայությունների գները, քանի որ Մակրին երկրի քրոնիկ ֆիսկալային պակասորդը նվազեցնելու նպատակով կրճատել է պետական սուբսիդավորման ծավալները: Դրա հետևանքով Մակրիի պաշտոնավարումից ի վեր Արգենտինայում ավելի քան 2000%-ով աճել են էլեկտրաէներգիայի ու գազի սակագները: Նախատեսվում է, որ այս տարի գներն ավելի կբարձրանան:
«Մարդիկ չեն կարողանում ծայրը ծայրին հասցնել: Կառավարության ձեռնարկած քայլերը դեմ են աշխատավորների շահերին»,- նշել է ակցիայի մասնակիցներից մեկը:
Քաղաքացիները մտադիր են փետրվարի ընթացքում ամեն շաբաթ բողոքի ակցիա կազմակերպել:
Ջահերով երթ՝ ընդդեմ Արգենտինայի նախագահի
Տասնյակ հազարավոր մարդիկ փողոց են դուրս եկել
0Comments