Մենուա Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով մանդատ ստացած պատգամավորներին:
«Այսօր մանդատ ստացած պատգամավորներ, ես ձեզ ուզում եմ հիշեցնել, որ դուք նստելու եք այն նստարաններին, որտեղ ձեզանից առաջ նստող պատգամավորներին Նիկոլը ստիպել է իրենց կամքին հակառակ քվեարկություններով ընտրել վարչապետ և արդյունքում ինքնալուծարվել որպես խորհրդարան․․․
Չէի ցանկակա, որ մի օր էլ դուք՝ արդեն որպես պատգամավոր, ձեր մաշկի վրա զգայիք ճնշումների տակ ձեր կամքին և համոզմունքին դեմ քվեարկելու «բերկրանքը»․․․
Հիշեք, ձեր նախորդներին վախեցնելու համար՝ նրանց անուններով սև լենտեր էին կախում, դագաղներ պատվիրում, զանգահարում անձնական հեռախոսներին և ահաբեկում, հաշվի չառնելով, որ այդ մարդիկ էլ երեխաներ և ծնողներ ունեն․․․.
Հիշեք, պարզապես հիշեք, որ դուք բռնազավթված իշխանության ներկայացուցիչներ եք, և ձեր պատիժը շատ ավելի վատն է լինելու, քանզի ժողովուրդը դուրս գալով էյֆորիայից, ձեր լիդերի սուտ և դեմագոգ խոստումների խաբկանքից, մի օր հաստատ գալու է ձեր հետևից․․․»:
0Comments