Իմփիչմենթ. հրապարակվել է Բիլ Քլինթոնի և Մոնիկա Լևինսկիի սիրավեպի մասին սերիալի նոր եթերաշրջանի թիզերը. VIDEO  

Մանրամասներ

ա

Համացանցում հայտնվել է «Հանցագործությունների ամերիկյան պատմություն. իմփիչմենթ» հեռուստասերիալի նոր եթերաշրջանի թիզերը։ 

Ինչպես հայտնում է Корреспондент-ը, ֆիլմը նվիրված է ԱՄՆ նախագահ Բիլ Քլինթոնի՝ 1988 թվականին տեղի ունեցած իմփիչմենթի գործընթացին, որի համար պատճառ էր հանդիսացել նրա շուրջ դտեղծված սեքս-սկանդալը:

Ժապավենը հիմնված է Ջեֆրի Թուբինի «Մեծ դավադրություն. Սեքսուալ սկանդալի իրական պատմություն» գրքի հիման վրա:  

Ըստ սյուժերի՝ խոսքը Սպիտակ տան աշխատակցուհի Մոնիկա Լևինսկիի և Բիլ Քլինթոնի սիրավեպի մասին է, որի պատճառով տեղի ունեցավ ԱՄՆ 42-րդ նախագահի իմփիչմենթը:

Քլինթոնի դերը կատարել է Կլայվ Օուենը, Հիլարի Քլինթոնին մարմնավորում է Էդի Ֆալկոն իսկ Մոնիկային՝ Բինի Ֆելդշտեյնը: