Ռուսաստանում որոշել են շատացնել դեպի Շրի Լանկա ուղիղ չվերթների քանակը

Մանրամասներ

ա

Ձմեռային տարեշրջանում Ռուսաստանի եւ Շրի Լանկայի միջեւ ուղիղ չվերթների թիվը կավելենա՝ հասնելով շաբաթական երկու-երեքի: Այդ մասին հաղորդել է «Տուրպրոմ»-ը:

Այդ որոշումն ընդունվել է «Ռոսավիացիա»-ի ղեկավար Ալեքսանդր Ներադկոյի՝ Շրի Լանկայի քաղաքացիական ավիացիայի վարչության ղեկավար Դհարմադասադ Ուփուլ Գանգնաթհի հետ հանդիպման արդյունքում: Ենթադրվում է, որ փոխադրումները կիրականացնի «Աերոֆլոտ»-ը:

Շրի Լանկա թռիչքները վերսկսվել են հուլիսի 31-ին, սակայն դեռ այնտեղ թռչում է միայն մեկ ավիաընկերություն՝ SriLankan Airlines-ը, եւ շաբաթը մեկ անգամ՝ շաբաթ օրերին:

Ճշտվում է, որ ներկայում յոթօրյա շրջագայության արժեքը Շրի Լանկայի չորսաստղանի հյուրանոցում սկսվում է երկու հոգու համար 130 հազար ռուբլուց, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: