«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԱԾ պետական պահպանության ծառայության կազմավորման առթիվ Արարատ Միրզոյանը երեկ պարգևատրել է ՊՊԾ ղեկավար Սարգիս Հովհաննիսյանին, ոլորտի այլ ծառայողների, ինչպես նաև իր անվտանգությունն իրականացնող մի շարք աշխատակիցների՝ ի դեմս ԱԺ նախագահի անվտանգության բաժնի պետի տեղակալ Արմեն Վարդանյանի։ Սարգիս Հովհաննիսյանը պարգևատրվել է ԱԺ նախագահի հուշանվերով։
Ուշագրավ է, որ սույն անձը 2020 թվականի դեկտեմբերի 20-ին նույնպես պարգևատրվել էր Արարատ Միրզոյանի կողմից՝ «Ազգային անվտանգության աշխատողի օրվա առթիվ, ծառայողական պարտականությունները «գերազանց և բարձր պատասխանատվությամբ» կատարելու համար նա ՀՀ ԱԺ նախագահի հուշանվերով է պարգևատրվել՝ ՊՊԾ մի խումբ աշխատակիցների հետ միասին։ Ի դեպ, այդ օրերին սույն աշխատակիցներին մեղադրում էին նրանում, որ նրանք նոյեմբերի 9-ին չկարողացան ԱԺ նախագահին փրկել ամբոխի զայրույթից, և նա հիվանդանոց ընկավ՝ ծանր վնասվածքներով։
Կես տարվա մեջ երկու անգամ նույն անձին պարգևատրելու իմաստը ո՞րն է։ Սրանում, թերևս, խորհրդանշական իմաստ կա։ Նախ, ԱԺ կայքում տեղադրված պաշտոնական կարգադրության մեջ նշվում է, թե պարգևատրում է ՊՊԾ «տարելիցի» կապակցությամբ, ինչը վկայում է այն մասին, որ ԱԺ-ում այլևս գրագետ մարդ, սրբագրիչ չի մնացել։ Երկրորդը․ հավանաբար, ԱԺ նախագահն ու ԱԺ այս կազմն արդեն ճամպրուկային տրամադրություններ ունեն, և ամեն ինչ նրանց աչքին «ողբերգական» է երևում՝ տարելից, հոգեհանգիստ և այլն։ Խորհրդարանի աշխատակազմը, օրինակ, վստահ է, որ սա Արարատ Միրզոյանի հրաժեշտի հրամանն է»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Պուտինը ՆԱՏՕ-ի նավերին կրակելու հրաման կտա՞
Պուտինը ՆԱՏՕ-ի նավերին կրակելու հրաման կտա՞
Մոսկվայում ավերածություններ են
Մոսկվայում ավերածություններ են
Սերժ Սարգսյանի հարցազրույցը՝ BBC-ին
Սերժ Սարգսյանի հարցազրույցը՝ BBC-ին
Ոտքի՛, վարչապետն է գալիս․ պահանջ կառավարության անդամներին
Ոտքի՛, վարչապետն է գալիս․ պահանջ կառավարության անդամներին
Ռոբերտ Քոչարյանի ու Նիկոլ Փաշինյանի զրույցը հայտնվել է համացանցում
Ռոբերտ Քոչարյանի ու Նիկոլ Փաշինյանի զրույցը հայտնվել է համացանցում
Փաշինյանին բարևելուց հետո Տիգրան Ավինյանը մաքրում է ձեռքը
Փաշինյանին բարևելուց հետո Տիգրան Ավինյանը մաքրում է ձեռքը
Համազգեստով ու քաղաքացիական հագուստով ոստիկանները ծեծում են իրար
Համազգեստով ու քաղաքացիական հագուստով ոստիկանները ծեծում են իրար
Ստեղծել քննիչ հանձնաժողով և պարզել՝ ինչպես եղավ, որ պատերազմ սկսեց և, որ մենք ուղղակի ջախջախվեցինք
Ստեղծել քննիչ հանձնաժողով և պարզել՝ ինչպես եղավ, որ պատերազմ սկսեց և, որ մենք ուղղակի ջախջախվեցինք
ԱԱԾ-ն ինձ դիմել ու առաջարկել է․․ Միրզոյանն ստորագրել է Մինասյանի հրապարակած հայտնի՝ ԱԱԾ փաստաթուղթը
ԱԱԾ-ն ինձ դիմել ու առաջարկել է․․ Միրզոյանն ստորագրել է Մինասյանի հրապարակած հայտնի՝ ԱԱԾ փաստաթուղթը
Ինքը պիտի գնա, իրան տարել ա արդեն, իրա հոգեկանը չի դիմանում․ Պապիկյանի սկանդալային զրույցը
Ինքը պիտի գնա, իրան տարել ա արդեն, իրա հոգեկանը չի դիմանում․ Պապիկյանի սկանդալային զրույցը
Վատ կանխագուշակումներ եմ անում, բայց այդպես է լինելու․ Սերժ Սարգսյան
Վատ կանխագուշակումներ եմ անում, բայց այդպես է լինելու․ Սերժ Սարգսյան
Մի կտոր ինքը ձեռով կերավ, մի կտոր Աննային ուտացրեց, մի բաժակ էլ վերջում հաջողացրեց
Մի կտոր ինքը ձեռով կերավ, մի կտոր Աննային ուտացրեց, մի բաժակ էլ վերջում հաջողացրեց
0Comments