Զարուհի Փոստանջյանը «Սասնա ծռեր»-ի գործով ներգրավվեց որպես պաշտպան

Նա այսուհետ կիրականացնի Պավլիկ Մանուկյանի և Արմեն Բիլյանի պաշտպանությունը

«Սասնա ծռեր» խմբի 10 անդամների գործը քննող դատավոր Մեսրոպ Մակյանը քիչ առաջ որոշեց Զարուհի Փոստանջյանին ներգրավել սույն գործով որպես պաշտպան: Զարուհի Փոստանջյանն այսուհետ կիրականացնի Պավլիկ Մանուկյանի և Արմեն Բիլյանի պաշտպանությունը։

Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստից հետո Զարուհի Փոստանջյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, որ Պավլիկ Մանուկյանը ենթարկվում է քաղաքական հետապնդման և իր  նպատակն այս գործով արդարացման հասնելն է։