Ադրբեջանցիներն էլ լքելու են Հայաստանի տարածքը․ Իյա, իրո՞ք, կասեր Արմենի մերժած Սերժ Սարգսյանը

Արմեն Գրիգորյանը եւ իր շեֆը՝ Նիկոլ Փաշինյանը, ճիշտ կանեին պատմեին, թե ինչ են կամ էին իրենց խոստացել Մոսկվայից Արցախի ու այլ թեմաներով

1

«Միանշանակ է, որ ռուսական զորքերը կանգնելու են Խորհրդային ժամանակ գործող սահմաններով, ադրբեջանցիները դուրս են գալու ՀՀ ինքնիշխան տարածքից եւ խնդիրը կարգավորվելու է։ … Սահմանին կանգնելու են ռուսական սահմանապահ զորքերը, հետո տեղի են ունենալու սահմանազատում եւ սահմանագծում, հետո սահմանին կանգնելու են հայկական եւ ադրբեջանական սահմանապահ զորքերը։ Եթե մեզ չբավարարեն մեր ուժերը, այդ տեղերում կկանգնեն ռուսական զորքերը։ Վերջնական որոշված է, որ սահմանին կանգնելու են ռուսական սահմանապահները»։

Սա մեջբերում է Հանրային հեռուստաընկերությանը ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հարցազրույցից: Արմեն Գրիգորյանը ասել է նաեւ, որ ռուսաստանցի խաղաղապահները 4,5 տարի հետո չեն հեռանալու Արցախի սահմաններից, եւ այդ մասին իրեն վստահեցրել են ռուս գործընկերները։

Հետաքրքիր է, ՌԴ ԱԽ քարտուղար Պատրուշեւի հետ իր «ախպերությամբ» պարծեցող Արմեն Գրիգորյանին էլ ինչ են կամ էին վստահեցրել ռուսները: Օրինակ, վստահեցրե՞լ էին, որ պատերազմ չի սկսի: Կամ պատերազմի ժամանակ վստահեցրե՞լ էին, որ «օրերի հարց է», «ռուսների վեկտորը փոխվում է», ինչպես հորթի հրճվանքով տարածում էին իշխող խմբակի զանազան ներկայացուցիչներ:

Ընդհանրապես, Արմեն Գրիգորյանը եւ իր շեֆը՝ Նիկոլ Փաշինյանը, ճիշտ կանեին պատմեին, թե ինչ են կամ էին իրենց խոստացել Մոսկվայից Արցախի ու այլ թեմաներով: Դա լույս կսփռեր շատ հանգամանքների վրա, այդ թվում՝ իշխող խմբի համարժեքության:

Հիմա, պարզվում է՝ նոր խոստումներ են տվել, այդ թվում՝ որ «Արցախից 4,5 տարի հետո չեն հեռանալու, որ կանգնելու են Հայաստանի սահմանին, ադրբեջանցիներն էլ լքելու են Հայաստանի տարածքը»: Իյա, իրո՞ք, կասեր Արմենի մերժած Սերժ Սարգսյանը: Իսկ ավելի կոնկրետ՝ ԱԽ քարտուղարի այս հայտարարությունները վկայում են երկու բան՝ Հարավային Կովկասում Ռուսաստանի քաղաքական խնդիրների ու նպատակների վերաբերյալ տարրական պատկերացումների բացակայություն եւ Հայաստանի ինքնիշխանությունից հրաժարում:

Ինչ արժեն ռուսների խոստումները՝ սկսած պայմանագրային պարտավորություններից մինչեւ պրիվատ խոստումներ՝ պարզ է դարձել բոլորին, իսկ ինչ է արժենում ու արժենալու իշխող ուժի եւ մասնավորապես Անվտանգության խորհուրդ անունը կրող հիմնարկի «տեսլականը», դժվար չէ կռահել: Մասնավորապես, տարածաշրջանը առաջիկայում թուրքական «անվտանգության գոտու» եւ ռուսական պաշտպանական «երկրորդ էշելոնի» վերաձեւելու փուլում: Սրա մասին Պատրուշեւն ինչ որ բան ասե՞լ է Արմեն Գրիգորյանին: Սկզբնաղբյուր

Մոսկվայում ավերածություններ են

Մոսկվայում ավերածություններ են

Սերժ Սարգսյանի հարցազրույցը՝ BBC-ին

Սերժ Սարգսյանի հարցազրույցը՝ BBC-ին

Ոտքի՛, վարչապետն է գալիս․ պահանջ կառավարության անդամներին

Ռոբերտ Քոչարյանի ու Նիկոլ Փաշինյանի զրույցը հայտնվել է համացանցում

Փաշինյանին բարևելուց հետո Տիգրան Ավինյանը մաքրում է ձեռքը

Համազգեստով ու քաղաքացիական հագուստով ոստիկանները ծեծում են իրար

Ստեղծել քննիչ հանձնաժողով և պարզել՝ ինչպես եղավ, որ պատերազմ սկսեց և, որ մենք ուղղակի ջախջախվեցինք

ԱԱԾ-ն ինձ դիմել ու առաջարկել է․․ Միրզոյանն ստորագրել է Մինասյանի հրապարակած հայտնի՝ ԱԱԾ փաստաթուղթը

Ինքը պիտի գնա, իրան տարել ա արդեն, իրա հոգեկանը չի դիմանում․ Պապիկյանի սկանդալային զրույցը

Վատ կանխագուշակումներ եմ անում, բայց այդպես է լինելու․ Սերժ Սարգսյան

Մի կտոր ինքը ձեռով կերավ, մի կտոր Աննային ուտացրեց, մի բաժակ էլ վերջում հաջողացրեց