Պուտի՞նն է անձամբ ասել Գրիգորյանին Արցախի հետագա ճակատագրի հետ կապված կարևոր մտադրության մասին

Ինչպե՞ս հասկանալ՝ հերթական սիրաշահման փորձը ռուսների՞ն, ներքին լսարանի՞ն ցույց տալ, որ իրեն վստահում են, թե՞ չմտածված հայտարարություն

1

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Հանրային հեռուստաընկերության եթերում՝ Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում, վստահություն է հայտնել, որ Արցախում տեղակայված ռուս խաղաղապահները 4.5 տարի հետո չեն հեռանալու: «4.5 տարի հետո ռուսները չեն գնա»,- ընդգծել է նա:

Հակադարձմանը՝ Պուտի՞նն է անձամբ ասել, Գրիգորյանը բացասական պատասխան է տվել:

«Մեր գործընկերների հետ այս քննարկումը երկար ժամանակ է ունենում ենք, և մեր գործընկերներն ասում են, որ իրենք չեն պլանավորում 4.5 տարի հետո լքել տարածաշրջանը»,- շարունակել է ԱԽ քարտուղարը:

Ռուսական կողմից հայ գործընկերների անգամ «ականջին շշնջալու համար» պետք է ունենալ Բաքվի համաձայնությունը, իհարկե, նաև սեփական երկրի ղեկավարության: Մինչդեռ ՌԴ բարձրաստիճան ղեկավարությունից նման հայտարարություն-ակնարկ չենք լսել, և ոչ էլ Բաքվից:

Սկզբնական շրջանում նույնիսկ ռուսական շրջանակներում դժգոհություններ կային մանդատից բխող գործողությունների մասով, թե կան անորոշություններ, դժգոհություններ կային նաև Բաքվում՝ ընդհուպ ռուս խաղաղապահների հեռացման ակնարկներ ինչ-ինչ հատվածներից:

Երկրորդ՝ այդ ե՞րբ ռուսները սկսեցին այնքան վստահել Արմեն Գրիգորյանին, որ նման կարևոր մտադրության մասին նախ իրեն են հայտնել, այն էլ՝ Արցախի հետագա ճակատագրի հետ կապված:

Չմոռանանք, որ երբ նոր էր հակառուսականությամբ աչքի ընկած Արմեն Գրիգորյանը նշանակվել ԱԽ քարտուղարի պաշտոնում, ռուսական շրջանակներում լրջորեն դժգոհել էին և երկար ժամանակ նրան չէին վստահում՝ պահանջելով Երևանից՝ այն փաստաթղթերը, որոնք պարունակում են գաղտնի համարվող տվյալներ իրենց հայաստանյան ռազմական կայանի մասին, հասանելի չդարձնել արևմտամետ կամ սորոսական Արմեն Գրիգորյանին: Ռուսներն անգամ նրա հրաժարականի պահանջն էին դրել Փաշինյանի առաջ:

Արմեն Գրիգորյանը, իհարկե, ժամանակ առ ժամանակ փորձել է սիրաշահել ռուսներին և պնդել, որ իր հասցեին արվող սորոսական «պիտակավորումը» բացարձակապես չի ազդում հայ-ռուսական հարաբերությունների վրա, ավելին՝ հայ-ռուսական հարաբերությունները գտնվում են շատ բարձր մակարդակի վրա:

Հիմա հարց՝ Արմեն Գրիգորյանի հարցազրույցն ինչպե՞ս հասկանալ՝ հերթական սիրաշահման փորձը ռուսների՞ն, ներքին լսարանի՞ն ցույց տալ, որ իրեն վստահում են, հատկապես երբ մամուլում լուրեր են իր պաշտոնանկության և իրեն ռուսամետ Վաղարշակ Հարությունյանով փոխարինելու մասին, գուցե, ամեն դեպքում, սովորական բերանբացությո՞ւն, թե՞ չմտածված հայտարարություն: Սկզբնաղբյուր

Մոսկվայում ավերածություններ են

Մոսկվայում ավերածություններ են

Սերժ Սարգսյանի հարցազրույցը՝ BBC-ին

Սերժ Սարգսյանի հարցազրույցը՝ BBC-ին

Ոտքի՛, վարչապետն է գալիս․ պահանջ կառավարության անդամներին

Ոտքի՛, վարչապետն է գալիս․ պահանջ կառավարության անդամներին

Ռոբերտ Քոչարյանի ու Նիկոլ Փաշինյանի զրույցը հայտնվել է համացանցում

Ռոբերտ Քոչարյանի ու Նիկոլ Փաշինյանի զրույցը հայտնվել է համացանցում

Փաշինյանին բարևելուց հետո Տիգրան Ավինյանը մաքրում է ձեռքը

Փաշինյանին բարևելուց հետո Տիգրան Ավինյանը մաքրում է ձեռքը

Համազգեստով ու քաղաքացիական հագուստով ոստիկանները ծեծում են իրար

Համազգեստով ու քաղաքացիական հագուստով ոստիկանները ծեծում են իրար

Ստեղծել քննիչ հանձնաժողով և պարզել՝ ինչպես եղավ, որ պատերազմ սկսեց և, որ մենք ուղղակի ջախջախվեցինք

Ստեղծել քննիչ հանձնաժողով և պարզել՝ ինչպես եղավ, որ պատերազմ սկսեց և, որ մենք ուղղակի ջախջախվեցինք

ԱԱԾ-ն ինձ դիմել ու առաջարկել է․․ Միրզոյանն ստորագրել է Մինասյանի հրապարակած հայտնի՝ ԱԱԾ փաստաթուղթը

ԱԱԾ-ն ինձ դիմել ու առաջարկել է․․ Միրզոյանն ստորագրել է Մինասյանի հրապարակած հայտնի՝ ԱԱԾ փաստաթուղթը

Ինքը պիտի գնա, իրան տարել ա արդեն, իրա հոգեկանը չի դիմանում․ Պապիկյանի սկանդալային զրույցը

Ինքը պիտի գնա, իրան տարել ա արդեն, իրա հոգեկանը չի դիմանում․ Պապիկյանի սկանդալային զրույցը

Վատ կանխագուշակումներ եմ անում, բայց այդպես է լինելու․ Սերժ Սարգսյան

Վատ կանխագուշակումներ եմ անում, բայց այդպես է լինելու․ Սերժ Սարգսյան

Մի կտոր ինքը ձեռով կերավ, մի կտոր Աննային ուտացրեց, մի բաժակ էլ վերջում հաջողացրեց

Մի կտոր ինքը ձեռով կերավ, մի կտոր Աննային ուտացրեց, մի բաժակ էլ վերջում հաջողացրեց