Դադար է պետք, ներքին էներգիան վերականգնել է պետք. Կարեն Բեքարյան

Մանրամասներ

Կարեն Բեքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մտքերն ու մտահոգությունները հանգիստ չեն տալիս, բայց իրականությունն այրում է ողջախոհության հետ կապող կամուրջները (հուսամ՝ ոչ վերջինները):

Ասելիքն ահավոր շատ է, բայց ասելու իմաստը՝ գոնե այս պահին թվում է ինքնանպատակ:

Սիրտդ այլ կերպ է բաբախում, հոգիդ ճախրում է սահմաններ, Արցախ, տղերքի մոտ… բայց ում հետ կարող էիր՝ կիսվել ես, ում սիրտն էլ քարացած է՝ կիսվելուդ կարիքը չունի (ուզում եմ հավատալ, որ գոնե՝ ժամանակավոր):

Էմոցիաները դժվար են տիրապետվում, բայց նրանց տուրք տալը որևէ հարց չի լուծելու:

Արժեհամակարգդ թույլ չի տալիս վիրավորվել երկրիցդ, հայրենիքիցդ, ժողովրդիցդ… իրավունք էլ չունես, որովհետև… սիրում ես…

Դադար է պետք, ներքին էներգիան վերականգնել է պետք, սիրելի ու հարազատ մարդկանց ուժ տալ ու նրանցից ուժ ստանալ է պետք:

Ինչ որ ժամանակ կլռեմ, խնդրելով Տիրոջը, որ գոնե այս անգամ մասնագիտական կանխատեսումներս չիրականանան, իսկ բոլոր նրանց ում համար խոսքս արժեք է ունեցել՝ խնդրելով ըմբռնումով մոտենալ…

Աստված պահապան Հայաստանին, Արցախին ու մեր ժողովրդին… »: