Սուրեն Պապիկյանը հայտարարում է. վաղը, ժամը 9:00-ից պողպատե մանդատը գործի կդնի. VIDEO

Մանրամասներ

ա

Այս ընթացքում բազմաթիվ բողոքներ ենք ստացել տեղական ինքնակառավարման մարմիններում, մասնավոր սեկտրում և բոլոր այն հնարավոր տեղերում, որտեղ նախկինի ուրվականներն ու իրենց համախոհները ունեցել են հնարավորություն՝ մարդկանց պարտադրանքի, աշխատանքի իրավունքից զրկելու ու բազմաթիվ նմանատիպ հարցեր։ Այսօր Հանրապետության հրապարակում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հրավիրած հանրահավաքի ժամանակ ասաց այդ կուսակցության վարչության նախագահ, ՏԿԵԶ նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը։

«Մենք բազմիցս խոսել ենք բազմիցս, որ հունիսի 20-ից հետո մենք կգնանք այդ մարդկանց ետևից։ Ես անձամբ վաղվանից ձեռնամուխ եմ լինելու իմ իրավասության տիրույթում գտնվող բոլոր քաղաքացիների իրավունքների վերականգնմանը։ Հենց վաղը, առավոտյան 9-ից սկսեք վերականգնել մարդկանց իրավունքները»,- ասաց Պապիկյանը՝ դիմելով, ինչպես ինքն ասաց, «արդեն փոշմանած» օրինախախտ գործատուներին։