Հայաստանի նոր միլիոնատերերը․ Պապիկյանը 3 տարում ասֆալտի վրա դարձել է դոլարային միլիոնատեր: Այս մասին հաղորդում է «Yerevan Today»-ը:
Կայքը գրում է. «Այս իշխանությունը, մինչ օրս էլ նախկին բոլոր պաշտոնյաներին մեղադրում է կոռուպցիաում թաթախված լինելու մեջ, չնայած նրան, որ իրենք շատ ավելի լկտի կերպով են թե՛ թալանում, թե՛ «փայեր» մտնում, մեկ անձից գնումներ անում, վստահ եմ՝ ատկատներ վերցնում։ Սակայն, ինչպես աշխատավարձերի բարձրացումը, որը մի օրվա մեջ գաղտնի, ժողովրդից թաքուն եռապատկեցին, պարգևավճարներ գրեցին իրենք իրենց, իբր թե օրինական է, բոլորին պարզ դարձավ, որ այս իշխանությունը շատ ավելի լկտի է, բյուջեի փողը օրինական կերպով է թալանում՝ թքած ունենալով, թե նախկինում ամեն ավել կոպեկի համար ինչպես էր քննադատում նախկին կառավարություններին։ Այսպես, հիմա կներկայացնեմ մի տարբերակ, թե ինչպես է կոնկրետ պաշտոնյաի հովանավորությամբ, կոնկրետ կոռուպցիոն գործարք կնքվում, իսկ որ ամենից վատն է՝ դրանից առաջ, այնպիսի պայմաններ է ստեղծվում, որ այդ գործարքից հնարավոր շատ գումար գոյանա։
Սկսենք։ Ավտոմոբիլային ճանապարհների շինարարության համար հիմք հանդիսացող նախահաշվային փաստաթղթերի հիման վրա «շինարարության որակի տեխնիկական հսկողության» գործընթացը 2019 թվականին փաստացի վերաձևակերպվել է որպես «ինժիներական հսկողություն և խորհրդատվության տրամադրում» ծառայությունների մատուցման գործընթացի: Միաժամանակ, փոփոխվել է 2008 թվականին ՀՀ Քաղաքաշինության նախարարի հրամանով տեխնիկական հսկողության համար սահմանված ծառայության արժեքը` սահմանված օբյեկտի նախահաշվային արժեքի 1%-ի փոխարեն, 2019 թվականին դարձել է 5%, ընդ որում՝ եթե մինչև 2019 թվականը 1% ներառված էր նախահաշվային արժեքի մեջ, ապա 2019 թվականին կատարված փոփոխությունից հետո այդ գումարը կազմեց 5% և ներառվեց պետական բյուջեում՝ որպես առանձին ծախսային հոդված՝ դուրս գալով նախահաշվային արժեքից: Այսինքն, ստացվում է, որ նախկին «թալանչիների» ժամանակ, պետական բյուջեից, ասֆալտապատման աշխատանքները ստուգելու համար, նախահաշիվների մեջ ներառված էր 1% հատկացում, այս «ազնվագույնների» ժամանակ այդ տոկոսը փոփոխվել և դարձել է՝ 5%։ Իսկ ամենից հետոքրքիրն այն է, որ ՀՀ կառավարության 2020 թվականի հունիսի 25-ի №1085-Ն որոշմամբ և ՀՀ տարածքային կառավարման նախարար Ս․ Պապիկյանի անմիջական լոբինգով հաստատվեց մեկ շատ կարևոր նոր հրաման. ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին թույլատրեցին - «Կոքս քնսալթ» ընկերությունից մեկ անձից գնման ընթացակարգով ձեռքբերել տեխնիկական հսկողության ծառայությունները, ինչպես նաև սահմանվեցին այն ավտոմոբիլային ճանապարհների ցանկը որոնց նկատմամբ շինարարության որակի տեխնիկական հսկողություն էր իրականացնելու ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Ս․ Պապիկյանի լոբինգով՝ նույն «Կոքս քնսալթ» ընկերությունը: Շարունակենք։ Այնուհետ, համաձայն ՀՀ կառավարության այդ որոշման հավելվածի կրկին նույն՝ «Կոքս քնսալթ» ընկերությունը 2020 թվականին իրականացնելու էր տեխնիկական հսկողություն 143.45 կմ երկարությամբ միջպետական նշանակության, հանրապետական նշանակության և մարզային նշանակության ավտոճանապարհների շինարարության որակի նկատմամբ:
Անցնենք, թվերին։ 2020 թվականի պետական բյուջեի «Ճանապարհային ցանցի բարելավում» ծախսային հոդվածով սահմանված է 83.3 մլրդ ՀՀ դրամ, իսկ 2021 թվականի պետական բյուջեի նույն հոդվածով ավելի քան 66 մլրդ ՀՀ դրամ: Պատկերացնենք միայն դեռևս 2019 թվականին ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Ս. Պապիկյանի կողմից տեխնիկական հսկողության համար սահմանված 5%-ը և համադրենք 2020 թվականի- 83.3 մլրդ ՀՀ դրամի և 2021 թվականի 66 մլրդ ՀՀ դրամի հետ: Այս ամենով չսահմանափակվելով 2021 թվականի ապրիլի 22-ին, կապիտուլիացիայի ստորագրումից հետո, ներքաղաքական ճգնաժամի, սոցիալ-տնտեսական ծայրահեղ խնդիրների, մեր ռազմագերիների չվերադարձնելու պայմաններում, այս կառավարությունը չի զլացել նորից «Կոքս քնսալթ» ընկերության վերաբերյալ որոշում է կայացրել՝ արդեն ներգրավելով նույնիսկ Հյուսիս-Հարավ ծրագրի մեջ։
Այսինքն՝ միայն 2020-2021թթ․ ասֆալտապատման համար հատկացված 149,3 մլդ․-ից 5%-ը կազմում է՝ 7,465 մլրդ ՀՀ դրամ, որը իր հերթին այսօրվա թանկ կուրսով կազմում է՝ ավելի քան 14 355 000 (14 միլիոն) դոլար։ Ստացվում է, որ այս իշխանությունը, ճանապարհներ է ասֆալտ արել ոչ թե նրա համար, որ բնակչությունը լավ ճանապարհներով երթևեկի, այլ որ Սուրեն Պապիկյանը և այլոք փող աշխատեն։
Փաստացի ստացվում է, որ Պապիկյան Սուրենը արդեն 2020 թվականին դարձել է դոլարային միլիոնատեր:
0Comments