ԵՄ–ն հանդես է գալիս տարածքային ամբողջականության պահպանման օգտին. ԵՄ դեսպանը՝ Սյունիքի իրադարձությունների մասին. VIDEO

Մանրամասներ

ա

Եվրամիությունը ցանկացած պարագայում հանդես է գալիս տարածքային ամբողջականության պահպանման օգտին, ինչպես և այս պարագայում, հույս ունեմ շուտով վերադառնալ Սյունիք՝ գալիք ծրագրերը քննարկելու և խաղաղ պայմաններում այցը կազմակերպելու նպատակով. այսօր Սյունիքում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը։
Վիկտորինն ասաց, որ Սև լճի տարածքում չի եղել, անվտանգության նկատառումներից ելնելով՝ եղել ենք մոտակա բլուրի մոտ, իրենց հետ եղել է Սյունիքից պատգամավոր:
Հարցին, թե ի՞նչ գործուն քայլեր կանի Եվրամիությունը, իրենց կողմից դատապարտվող տարածքային ամբողջականության խախտման և այս դեպքերը կանխելու ուղղությամբ, ԵՄ դեսպանը վստահեցրեց, որ ԵՄ-ն օգտագործում է իր բոլոր դիվանագիտական լծակները խնդրի ուղղությամբ և այն պնդումն, որ ԵՄ-ն հանդես է գալիս տարածքային ամբողջականության կողմից՝ դրանով ամեն ինչ ասված է: