Ֆրանսիայում AstraZeneca ընկերության արտադրած դեղամիջոցով պատվաստումից հետո 2 մարդու մոտ գլխուղեղի թրոմբ է առաջացել, որի պատճառով նրանցից մեկը մահացել է:
Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի դեղերի և առողջապահական արտադրանքի անվտանգության ազգային գործակալությունը, գրում է ՏԱՍՍ-ը:
Նշվում է՝ նոր դեպքերը հայտնաբերվել են ապրիլի 23-ից 29-ն ընկած ժամանակահատվածում: Թրոմբոզի հետևանքով մահացել է 60 տարեկանից բարձր կին:
Միևնույն ժամանակ, Ֆրանսիայում AstraZeneca պատվաստանյութի օգտագործման սկզբից ի վեր թրոմբոզի առաջացման շուրջ 30 դեպք է գրանցվել, որի պատճառով մահացել է 9 մարդ: Ընդհանուր առմամբ, երկրում այս պատվաստանյութով պատվաստվել է 3 միլիոն 855 հազար քաղաքացի:
0Comments