Էդուարդ Շարմազանովն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Հանրապետականի ճակատագրով «մտահոգվածներին» ասեմ , որ Հանրապետականի կադրային բազան շատ հարուստ է և կբավականացնի ոչ թե մեկ, այլ մի քանի նախընտրական ցուցակների։
Անհոգ եղեք, զբաղվեք ձեր ցուցակներ կազմելով ու ոտքի տակ մի ընկեք։
Մենք հաստատակամ ենք մեր պայքարում։
Հանրապետականն ՝ ազգային և ուժեղ Հայաստան վերակերտելու կուսակցություն է։
Հայաստանը ոչ թե քաղաքական «հետերաների», այլ սկզբունքային գործիչների կարիք ունի։
Իսկ Հանրապետականն առնվազն այս վերջին երեք տարում ապացուցել է իր սկզբունքային ու անկոտրում լինելը»։
0Comments