Հայոց Ցեղասպանության ճանաչումը միայն Բայդենի ճանաչելը չէ․ Ռեյգանն էլ է կիրառել է «Ցեղասպանություն» տերմինը

Մանրամասներ

1

Եթե Միացյալ Նահանգները պետականորեն ճանաչի Հայոց Ցեղասպանությունը, իսկ դա միայն Բայդենի ճանաչելը չէ, քանի որ Ռեյգանը եւս կիրառել է «Ցեղասպանություն» տերմինը անցյալ դարի 80-ականներին, ապա հարցը հետո արդեն պետք է բարձրացվի Սենատում եւ այնտեղ էլ ճանաչվի, իսկ դա այքան էլ հեշտ չէ։

Այս ամենից հետո Երեւանը պետք է ահռելի քաղաքական, դիվանագիտական եւ իրավաբանական գործընթաց սկսի, որը պետք է ղեկավարեն պրոֆեսիոնալները՝ բոլոր մակարդակներում։ Միայն այդ դեպքում է հնարավոր Թուրքիային հարված հասցնելը։

Ընդ որում, այդ դեպքում, այդ քաղաքական հարվածը հնարավոր կլինի հասցնել երկու կողմից՝ եւ Միացյալ Նահանգների, եւ Ռուսաստանի։ Սակայն դրա համար անհրաժեշտ է, որ իշխանության ղեկին եւ դիվանագիտական սեկտորում լինեն պրոֆեսիոնալներ, իսկ սփյուռքն էլ համախմբվի։