Մերն էլ փակենք ու հավասարվենք ազերիներին

Ծատուրյանը՝ մշակույթի նախարարությունը լուծարելու նախաձեռնության մասին

Ռեժիսոր, ՀՀ ժողովրդական արտիստ Նիկոլայ Ծատուրյանն անդրադարձել է  ՀՀ իշխանությունների՝ մշակույթի նախարարությունը լուծարելու նախաձեռնությանը:

«Հայկական ռադիոն ժամանակին կատակում էր, ազերները ասում էին հայերին «ջըրփըրկ» վարչություն ինչի է պետք, ծով չունեն։ Հայկական ռադիոն պատասխանում է, իսկ ձեզ կուլտուրայի նախարարություն ինչի՞ է պետք, կուլտուրա չունեք։ Դե, մերն էլ փակենք ու հավասարվենք ազերիներին։ Բրավոոոոոոոոո․․․․․»,-գրել է Ծատուրյանը: