Այն, ինչ կատարվեց սարսափելի էր, այն, ինչը մեզ սպասում է սրանց օրոք՝ ավելի սարսափելի է լինելու։ Քիչ առաջ Ֆրանսիայի հրապարակում ասաց «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը։
Նա շեշտեց, որ սա քաղաքական պայքար չէ, այլ ուզում են փրկել հայ ազգը եւ այս պետությունը։
«Ասում են՝ սահմանադրական, Հայաստանում Սահմանադրությունը չի աշխատում իրենց պատճառով։ Ամեն օր իրանք խախտում են Սահմանադրությունը։ Ամուր կացեք, միասին կգնանք, կհաղթենք, կունենանք մի երկիր, որի մասին երազել ենք տասնամյակներ։ Այսպես կամաց-կամաց ազատելով հրապարակներ, փողոցներ վերջը ամեն ինչ մեր ձեռքն է լինելու։ Իսկ այդ շենքերը, որոնց մասին իրենց այդպես մտածում են, հասած տանձի պես ընկնելու է մեր ձեռքը»,- հայտարարեց Վազգեն Մանուկյանը։
0Comments