Խանդոյանի մահվան պատճառ են դարձել ոստիկանությունն ու բանտային անմարդկային պայմանները. Սեֆիլյան

Բժշկական բազմաթիվ հետազոտություններ մեզ ապացուցում են, որ Արայիկի նկատմամբ դատարանի նկուղում տեղի ունեցած խոշտանգումը ունեցել է մեծ ներգործություն նրա կյանքի կարճացման վրա

«Սասնա Ծռեր» կուսակցության պատվավոր անդամ Ժիրայր Սեֆիլյանի խոսքերով ՊՊԾ գնդի գործով ամբաստանյալ, Արցախյան պատերասզմի մասնակից Արայիկ Խանդոյանի (Միայնակ գայլ) մահվան պատճառ են դարձել ոստիկանությունն ու բանտային անմարդկային պայմանները։

Այս մասին վերջինս հայտարարեց «Սասնա Ծռեր» կուսակցության մամուլի ասուլիսի ժամանակ:

«Բժշկական բազմաթիվ հետազոտություններ մեզ ապացուցում են, որ Արայիկի նկատմամբ դատարանի նկուղում տեղի ունեցած խոշտանգումը ունեցել է մեծ ներգործություն նրա կյանքի կարճացման վրա»,-ասաց նա:

Ժիրայր Սեֆիլյանը հայտնեց, որ առաջիկայում պաշտպաններն ավելի մանրամասն փաստերով հանդես կգան, ապա հավելեց. «Ովքեր մեղք են գործել, հանցանք են գործել, պիտի պատասխան տան»։