Կիրակի օրը՝ ժամը 13։00-ին, պատերազմի մասնակիցներով հավաքվում ենք Ազատության հրապարակում ու կայացնենք մեր զինվորական որոշումը

Մանրամասներ

ա

Երևանի Ազատության հրապարակում «Հայրենիքի փրկության շարժման» հավաք-քննարկման ընթացքում ելույթ ունեցավ նաև սյունեցի ազատամարտիկ, որն իր ընկեր զինվորականներին, ազատամարտիկներին կոչ արեց համախմբվել՝ գործող իշխանությանը հեռացնելու համար։

«Ես 90-ականներից մասնակցել եմ Ղարաբաղյան շարժմանը, մինչ այսօր էլ մասնակցում եմ։

Կիրակի օրը՝ ժամը 13։00-ին, Ղարաբաղյան պատերազմի մասնակից բոլոր զինվորներով հավաքվում ենք Ազատության հրապարակում, մենք ցույց չենք անելու, մենք խորհրդակցելու ու կայացնելու ենք մեր զինվորական որոշումը»,- նշեց նա՝ կոչ անելով բոլորին միանալ իրենց։