Մանվել Գրիգորյանին ազատ արձակելու դեմ դատախազության վերաքննիչ բողոքը մուտքագրվել է

Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրառմամբ տեղեկացրել է

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրառմամբ տեղեկացրել է, որ ԵԿՄ վարչության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանին գրավով ազատ արձակելու որոշման դեմ վերաքննիչ բողոքը ներկայացված է:

«Նկատի ունենալով հանրային լայն հետաքրքրությունը՝ տեղեկացնում եմ, որ Մանվել Գրիգորյանի նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց կալանքը կիրառելու վերաբերյալ Ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշման դեմ ՀՀ դատախազությունը վերաքննիչ բողոք է տարել, որն արդեն մուտքագրվել է»,- գրել է նա: